ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Ոչ ոք կրակը չի ընկել»

«Ոչ ոք կրակը չի ընկել»
26.10.2012 | 17:41

Անդրադառնալով վերջին շրջանում քաղաքական բեսթսելլեր դարձած թեմային, այն է` 2013-ի ընտրություններում ԲՀԿ-ն կսատարի գործող նախագահի՞ն, թե՞, այնուամենայնիվ, հանդես կգա սեփական թեկնածուով, «դիլեմա», ինչը երկկողմանի ծուղակ է դարձել խորհրդարանական մինի-մեծամասնություն այս ուժի համար, մաքսի-մեծամասնություն ուժի ներկայացուցիչ, ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՖԲ-ում հետևյալ եզրահանգումն է արել.
«Գագիկ Ծառուկյանին "կրակն է գցել" ոչ թե կոալիցիոն հայտնի հայտարարությունը, այլ ԲՀԿ խմբակցության ներսում առկա խիստ հայտնի և Գ. Ծառուկյանի շահերից տարբերվող շահեր հետապնդող քաղաքական խմբավորումը:

Այսօր որոշ ԲՀԿ-ականներ փորձում են տարբեր տեսակի արտահայտություններով մթնոլորտ ստեղծել, թե ԲՀԿ-ն կրակն է ընկել` կոալիցիոն հայտնի հուշագիրը ստորագրելով: Ոչ ոք կրակը չի ընկել: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` իր տված նախնական խոստումներից, ստորագրություններից ինչպես է հաջորդ քայլն ածանցում, բայց այս դեպքում հաստատ կրակը չի ընկել և, ես կարծում եմ, որ Գ.Ծառուկյանը ստորագրել է քաղաքական համաձայնություն, որը շատ ավելի կարևոր է, քան որոշ ԲՀԿ-ականների հրապարակային ելույթները»:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ